Աֆղանստանի Ջաուզջան նահանգի նախկին նահանգապետ Ահմադ Էշչին երկրի փոխնախագահ, գեներալ Աբդուլ-Ռաշիդ Դուսթումին մեղադրել է առեւանգելու եւ սեռական ոտնձգության մեջ: Նրա խոսքով՝ իրեն բռնությամբ 5 օր պահել են գեներալի նստավայրում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այդ ժամանակահատվածում փոխնախխագահը եւ եւս 10 տղամարդիկ իբր նախկին նահանգապետի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:

Գեներալ Դուսթումը այս մեղադրանքները սադրանք է անվանել: Նա պնդել է, որ Էշչիին ձերբակալել եւ պահել են ոչ թե իր թիկնապահները, այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակիցները, որոնք քաղաքական գործչին կասկածում են նահանգում անկարգություններին մասնակցելու մեջ:

Աֆղանստանի նախագահի վարչակազմում խոստացել են տեղի ունեցածի մանրակրկիտ քննություն կատարել: