ԵՄ երկրները դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովից անմիջապես հետո կարող են ձեւակերպել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու մասին որոշումը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Գերմանիայի կառավարությունում իր աղբյուրը։
«Եթե լինի առաջնորդների համապատասխան որոշումը, ապա հնարավոր է անմիջապես դրանից հետո տեխնիկական մակարդակով ձեւակերպել պատժամիջոցների երկարացումը»,- հայտնել է աղբյուրը։





























