Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Պաոլո Ջենտիլոնիին՝ Իտալիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն եւ բազում ձեռքբերումներ պատասխանատու գործունեության մեջ` հանուն բարեկամ Իտալիայի եւ իտալացի ժողովրդի հետագա վերելքի ու բարօրության:

«Մեր երկրներին միավորում են հնամյա ամուր կապերը՝ խարսխված բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում վերջերս Երեւանում կայացած մեր անկեղծ քննարկումը՝ ուղղված այդ կապերի հետագա ամրապնդմանը։ Իտալիան Եվրոպայում Հայաստանի կարեւորագույն գործընկերներից է, որի աջակցությունը նշանակալի է Հայաստան-ԵՄ զարգացող համագործակցության առաջմղման գործում»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: