«Վերին Լարս» անցակետի իրավիճակին պետք է ուշադրությամբ հետեւել: Այս մասին դեկտեմբերի 15-ին՝ կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ դիմելով  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին: 

Հաշվի առնելով ձյան տեղումների հետեւանքով անցակետում կուտակումները՝ նա գերատեսչությանը հանձնարարել է հետագայում եւս ինտենսիվ կապ պահպանել վրացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ: