Գաղտնիք չէ, որ Սիլիկոնյան հովտի տեխնոլոգիական ղեկավարները, մեղմ ասած, հիացած չեն Թրամփի հաղթանակով: Դա կարելի է կարդալ նրանց՝ նորընտիր նախագահի հետ հանդիպման ընթացքում արված լուսանկարներից, գրում է Business Insider-ը:

Չորեքշաբթի օրը տեխնոլոգիական մագնատները հանդիպել են Թրամփի հետ, նրան պատկանող նյույորքյան  Trump Tower-ում: Արված լուսանկարներից կարելի է ենթադրել, որ նրանց համար հանդիպումն այնքան էլ հաճելի չի եղել:

Amazon-ի գործադիր տնօրենն այնպիսի դեմքի արտահայտություն ուներ, կարծես, ինչ-որ վատ նորություն է լսել, Facebook-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը նյարդային վիճակում պարբերաբար շրթունքն էր կծում , իսկ Alphabet-ի գործադիր տնօրեն Լարրի Փեյջը մտահոգ էր, ինչպես երբեւէ:

Ամենախոսուն դեմքի արտահայտությունը, սակայն, Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքինն էր:

Ինչպես հիշում եք, Թրամփը շատ սուր կերպով քննադատել էր հատկապես Apple եւ Amazon ընկերությունները՝ մեղադրելով նրանց հարկերից խուսափելու եւ երկրից դուրս աշխատողներ ունենալու մեջ: Սակայն, տեխնոլոգիական մագնատներն էլ համեստ չէին՝  Թրամփի հանդեպ զզվանքն արտահայտելիս: Amazon-ի գործադիր տնօրեն Բեզոսը նույնիսկ առաջարկել էր Թրամփին նստացնել հրթիռի վրա եւ տիեզերք աքսորել:

Հանդիպումից հետո Բեզոսը ասել է, որ «քիչ էր մնում գժվեր հանդիպման մեկնարկի ժամանակ»: Բոլորը, սակայն, հույս են հայտնում, որ կայացած հանդիպումը կբարելավի Սիլիկոնյան հովտի եւ Թրամփի բարդ հարաբերությունները: Բայց դատելով տեխնոլոգիական մագնատների լուսանկարներից՝ մի բան է պարզ դառնում. այս մարդիկ գիտեն լռել այնպես, որ բոլորը հասկանան, թե ինչի մասին են նրանք լռու