Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի ղեկավարած պատվիրակությանը, հայտնում է «Գրուզիա Օնլայն»–ը։

Հանդիպմանը կողմերը եւս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության կարեւորությունը։ «Մեզ համար կարեւոր նշանակություն ունի, որ Վրաստանը՝ ի դեմս Ադրբեջանի, հուսալի հարեւան ունի։ Մեր ժողովուրդների միջեւ բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները եւ ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում կայունության ամրապնդման երաշխիք են»,– ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը։

Այցի ընթացքում Իզորիան հանդիպումներ կունենա Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։