Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն դուր է եկել ճապոնական ալկոհոլային սակե խմիչքը, նա հավելել է, որ այն օգտագործելիս պետք է չափավոր լինել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Տաք աղբյուրների առումով ինձ հաջողվել է առնչվել միայն մեկ տաք աղբյուրի՝ դա տեղական արտադրության սակեն է: Կոչվում է նաեւ «Արեւելյան գեղեցկուհի»»,- ասել է Պուտինը Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
Նա այսպես է պատասխանել հարցին, թե արդյոք իրեն դուր է եկել ճապոնական հյուրընկալությունը եւ հաջողվել է արդյոք առնչվել ջերմային աղբյուրներին, որոնցով հայտնի է Նագատոն, որտեղ նախօրեին Պուտինն ու Աբեն շփվել են:





























