Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Մանիլայի հետ ռազմա–տեխնիկական համագործակցությունը դադարեցնելու Վաշինգթոնի փորձը, քանի որ ինքը պատրաստ է զենք գնել Ռուսաստանից եւ Չինաստանից։ Նա նման հայտարարություն է արել Սինգապուրում ֆիլիպինյան սփյուռքի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ինձ չի մտահոգում սպառազինությունների մատակարարումների գործարքն արգելափակելու սենատորների փորձը, քանի որ միշտ կարող եմ զենք ստանալ Մոսկվայից կամ Պեկինից»,– ասել է պետության ղեկավարը։

Բացի այդ, Դուտերտեն նորից քննադատել է Վաշինգթոնին եւ հայտարարել է, որ ԱՄՆ–ը Ֆիլիպինների նկատմամբ իրեն պահում է «կապած շան պես»։