Amazon-ի Prime Video ծառայությունն արդեն պաշտոնապես հասանելի է ավելի քան 200 երկրում, այդ թվում նաեւ՝ Հայաստանում, գրում է Voux magazine-ը:
Ներկա պահին Amazon-ի վիդեո ծառայությունը ավելի շատ երկրներում է հասանելի, քան նրա գլխավոր մրցակից Netflix-ը, որը 2016-ին հասանելի էր 134 երկրում:
Amazon Prime Video ծառայության մեկնարկային անվճար փուլը մեկ շաբաթ է, հաջորդ վեցամսյակի բաժանորդագրությունը արժե 2.99 եվրո, ինչը նաեւ հայաստանյան օգտատերերին էլ է վերաբերվում: Առաջին վեցամսյակից հետո ծառայությունից օգտվելու արժեքը կդառնա արդեն 5.99 եվրո:
Amazon-ից տեղեկացնում են, որ այսուհետ հնարավոր կլինի դիտել ամենահայտնի սերիալներն ու շոուները, որոնց թվում են "The Grand Tour", "Transparent" եւ "The Man in the High Castle" եւ այլն:
Amazon Prime Video-ն առաջնակարգ վիդեո ծառայություն է:Այն գործարկվել է 2006-ին ԱՄՆ-ում: Ներկայացվող տեսականին ավելի հարուստ է, քան նրա մրցակից Netflix-ինը , որը նույնպես հասանելի է Հայաստանում: Netflix-ի բաժանորդագրական վճարը սկսվում է 7,99 եվրոյից:





























