Ղազախստանում լուծել են համացանցին եւ սոցցանցերին հասանելիության խնդիրները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախօրեին Ղազախստանի ինտերնետից օգտվողերը բախվել են համացանցին եւ սոցցանցերին հասանելիության խափանումների: Անշարժ եւ բջջային սարքերը չեն ներբեռնել այնպիսի ծառայություններ, ինչպիսին էին Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, Вконтакте-ն, YouTube-ը: Խափանումները նկատվել են երկրի տարբեր շրջաններում:
Kcell բջջային օպերատորի call կենտրոնից հայտնել են, որ համացանցային ծառայության խափանման պատճառը համակարգի տեխնիկական աշխատանքն էր: «Ղազախտելեկոմից» նշել են, որ ստեղծված «զանգվածային խնդիրը» վերացնելու աշխատանքներ են իրականացվում:
Դեկտեմբերի 17-ի առավոտյան բոլոր սոցցանցերի եւ ծառայությունների հասանելիությունը վերականգնվել է: Այս լուրը հաստատել են Kcell բջջային օպերատորը եւ համացանցի մի շարք օգտատերեր:





























