Ռուսասատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները կարեւոր քայլ են դարձել երկու երկրների միջեւ խաղաղ պայմանագրի ճանապարհին, հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինջո Աբեն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

Աբեի խոսքով, Պուտինի այցը նպաստել է ռուս- ճապոնական հարաբերությունների զարգացմանը։ «Մենք նախագահ Պուտիի հետ միասին հանգել ենք այն եզրակացության, որ Ճապոնիայի ու Ռուսաստանի փոխադարձ ձգտման դեպքում բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացման անսահմանափակ հնարավորություններ կան»,- ,նշել է Ճապոնիայի առաջնորդը։

Պուտինը Ճապոնիայում էր գտնվում դեկտեմբերի 15-16-ը։ Սա ՌԴ նախագահի առաջին այցելությունն էր այդ երկիր վերջին 11 տարիների ընթացքում։

Բանակցությունների ժամանակ Պուտինն ու Աբեն քննարկել են երկու երկրներում տնտեսական համագործակցությունը, մասնավորապես տնտեսվարական համատեղ գործունեությունը Կուրիլյան կղզիներում։