Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող C-130 «Հերկուլես» տրանսպորտային օդանավը աղետի է ենթարկվել Պապուա նահանգում։ Օդանավում գտնվող բոլոր 13 մարդիկ մահացել են, հաղորդում է Reuters-ը։

Ուսումնական թռիչք իրականացնող տրանսպորտային օդանավը տեղի ժամանակով 06.15-ին, բախվել է ժայռին։ Մեկ այլ տվյալով, օդանավը մթերք տեղափոխելիս է եղել։

Ավիաաղետի պատճառը, նախնական տեղեկություններում, կարող է լինել վատ եղանակը։ Բոլոր զոհերի մարմինները հայտնաբերվել են եւ տեղափոխվել Վամենու քաղաք։

Հիշեցնենք, որ 2015-ի հունիսին Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող նույն տեսակի օդանավը Մեդան քաղաքում ընկել էր հյուրանոցի եւ հարակից տների վրա։ Այն ժամանակ ավիաաղետի հետեւանքով մահացել էր 143 մարդ, որոնցից 22-ը՝ երկրի վրա։