Կանադայի իշխանությունները վարորդներին խորհուրդ են տվել չվանել ավտոմեքենաները լիզող եղջերուներին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BBC News-ը:
Ալբերտա նահանգի կառավարությունը նախազգուշացրել է, որ տեղի արգելոցներից մեկի եղջերուները համարձություն են ձեռք բերել եւ մոտենում են մեքենաներին ու լիզում ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու նպատակով ցանված աղը, որը կուտակվում է ավտոմեքենաների վրա:
Մասնագետների խոսքով՝ հասուն եղջերուներն ավելի քան 450 կգ են կշռում եւ տեղից չեն շարժվի, որքան էլ փորձեն հրել նրանց: Եթե կենդանին որոշի, որ իրեն վտանգ է սպառնում, կարող է հարձակվել մարդկանց կամ մեքենաների վրա:





























