Բոստոնում շուրջ 50 մարդ Հայկական ժառանգության այգում մոմերով խաղաղ երթ է կազմակերպել:
Անբոց մոմերը, որոնք առկայծում էին թղթե պարկերում, նրանց ճանապարհն են ցույց տվել: Յուրահատուկ երթի նպատակը անցնող դժվար տարվա եւ եկող նորի մասին մտորելն էր: Չնայած ուժգին քամուն, նրանք հավաքվել են այգու մոտ՝ հանդիպելու ընկերներին եւ ընտանիքին, երգելու ծննդյան երգեր: Այս մասին հայտնում է Boston Globe-ը:
Այգու 80-ամյա ճարտարապետ Դոն Թալալյանը կնոջ՝ 76-ամյա Բարբարայի հետ է մասնակցել երրորդ ամենամյա «լաբիրինթոսային» երթին: Բարբարան է օգնել միջոցառումը կազմակերպել: Դոն Թալալյանը նշել է, որ լաբիրինթոսն է ընտրել որպես կյանքի ճանապարհորդության խորհրդանիշ, նաեւ որպես այցելուներին գրավելու միջոց: «Մենք լահույս ենք, որ մարդկանց կմիավորենք: Մենք շահագրգռված ենք մարդկանց միավորելու համար որքան հնարավոր է շատ հնարավորություններ ստեղծել»,- նշել է Բարբարա Թալալյանը:
Ուշագրավ ակցիայի մեկ այլ կազմակերպիչ՝ Սյուզան Դերանյանն այգու այցելուներին օգնել է ժապավենների վրա իրենց ցանկությունները գրել եւ կապել «ցանկությունների ծառին»: Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը իրենց ցանկություններում խաղաղության, բարության եւ համբերատարության կոչեր են արել:
Բեթանի Ադամն այգի է եկել հայ ժողովրդի հետ իր համերաշխությունը հայտնելու եւ հարգանքի տուրք մատուցելու 1915-23 թվականներին Ցեղասպանության ժամանակ սպանված հայերին: «Կարծում եմ, որ նման միջոցառումները մեզ օգնում են հասկանալ, որ մենք մենակ չենք»,- նշել է 23-ամյա Բեթանին:




























