Հայաստանի «Պառլամենտարիզմի Կենտրոն» կազմակերպությունն անդրադարձել է ԱԺ-ում քննարկվող օրինագծին, որով արգելվելու է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին պետական պաշտոն զբաղեցնել:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է.
«Որպեսզի հասկանաք, թե ինչ է նշանակում «ձեռնարկատիրական գործունեություն», կարդացեք առնվազն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածը, որն ասում է հետեւյալը` եթե պատգամավորն ունի գարեջրի գործարան եւ վերջինիս արտադրանքը վաճառում է իր «Պոլոզ Մուկուչ» ռեստորանում, ապա նա ակնհայտ ձեռնարկատեր է, քանի որ իր այդ գույքն օգտագործում է շահույթ ստանալու համար:
Ավելի քան ամոթալի է եւ, իհարկե, մտահոգիչ, որ դա չգիտի ԱԺ նախագահի տեղակալը:
Չնայած, ինչ ասես, երբ նույն վիճակում է նաեւ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնողը եւ նրա մերձակա շրջապատը»:
Հիշեցնենք, որ Գարեջրի գործարանի եւ «Պոլոզ Մուկուչ» ռեստորանի տերը ԱԺ փոխնախագահ, նորաթուխ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն է:




























