Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտնել , որ մտադիր է Ռուսաստան այցելել հաջորդ տարվա սկզբին, որպեսզի արագացնի տարածքային վեճի կարգավորման մասին բանակցությունները ու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խաղաղ պայմանագրի կնքման գործընթացը, հայտնում է Reuters–ը։

Աբեն ու Վլադիմիր Պուտինը անցած շաբաթ երկկողմանի բանակցություններ են ունեցել Ճապոնիայում ու մի շարք տնտեսական պայմանավորվածություններ ձեռք բերել, բայց լուրջ առաջընթաց չեն ապահովել Խաղաղ օվկիանոսի կղզիների մասին տարածքային վեճի շուրջ, որն արդեն ավելի քան 70 տարի շարունակվում է։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ես վճռական ենք տրամադրված վերջ տալ այս խնդրին, որը մնում է չկարգավորված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո»,- ասել է Աբեն։ «Ես կցանկանայի այցելել Ռուսաստան հաջորդ տարվա սկզբին ու արագացնել երկկողմանի հարաբերությունների բարելավման գործընթացը»։