Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու նիստում ավագանու անդամները հավանություն են տվել Երեւան համայնքում տեղական տուրքերի 2017 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների կարգավիճակին հավասարեցված անձանց, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմներում զոհվածների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված եւ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների 1-ին եւ 2-րդ խմբի զինհաշմանդամների համար:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են Երեւանի ավագանու հավանությանը: