Կանադացի գիտնականները Արկտիկայում հայտնաբերել են հնագույն թռչունի մնացորդներ, հաղորդում է Informing–ը։ Մնացորդները հայտնաբերել էին Ռոչեսթերի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները արկտիկական Աքսել–Հայբերգ կղզում։
Գիտնականների գնահատմամբ, այդ թռչունը բնակվել է այդ տարածաշրջանում շուրջ 90 միլիոն տարի առաջ։ Չափումները ցույց են տվել, որ թռչնի ամբողջական ոսկորի երկարությունը կազմել է 12 սանտիմետր, ինչը վկայում է այդ թռչունի բավական խոշոր չափերի մասին։
Հայտնաբերված տեսակը գիտնականներն ամվանել են Tingmiatornis arctica։ Թռչունը հիմնականում սնվել է խոշոր ձկներով։ Ինչպես նշել են գիտնականները, Արկտիկայում հայտնաբերված թռչունի ոսկորները վկայում են, որ ժամանակին այդ տարածաշրջանում կլիման տաք էր։





























