OurMine ցանցահենային խումբը կոտրել է Marvel ընկերության ու Վրիժառուները ֆրանշիզայի որոշ հերոսների Twitter-յան պաշտոնական հաշիվները։ Այս մասին հայտնում է CNET–ը։

Հաքերների հարձակմանն են ենթարկվել Marvel–ի , «Վրիժառուների», Մարդ -մրջյունի, Կապիտան Ամերիկայի, Թոնի Սթարկի ու Հալքի հաշիվները։

Հաքերները յուրաքանչյուր դեպքում հրապարակել են առնվազն մեկ հաղորդագրություն, որում այդ հարձակումն անվանել են անվտանգության ստուգում։ Տեքստերի հեղինակները,  Marvel ընկերությանն առաջարկում են կապվել իրենց հետ՝ անվտանգության հարցերով օգնության համար։

Marvel -ը չի ճշգրտել, արդյոք կապվել է OurMine-ի հետ, բայց ընկերության մամուլի քարտուղարը հայտնել է, որ հետաքննություն է իրականացվում ու իրավիճակի շտկման համար անհապաղ միջոցառումներ են ձեռնարկվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ OurMine ցանցահենների խումբը կոտրել էր Netflix սթրիմինգային ծառայության թվիթեր-հաշիվը։