Facebook-ի օգտատերերի տվյալների օգտագործման վերաբերյալ ամբողջ աշխարհի գերատեսչությունների հարցումների թիվը 2016 թվականի առաջին կիսամյակում աճել է 27 տոկոսով՝ մինչեւ 59,229 հարցում: Այս մասին հայտնում է RNS-ը:

ԱՄՆ պետական կառույցների՝ նման հարցումների 56 տոկոսն արգելք է ներառում օգտատերերին իրենց հանդեպ հատուկ ծառայությունների ուշադրության մասին տեղեկացնելու վերաբերյալ:

Առաջին կիսամյակում տեղական օրենսդրության խախտման պատճառով հաշվին հասանելիության սահմանափակումների թիվը կրճատվել է 83,3 տոկոսով՝ մինչեւ 5663: Անցյալ տարվա բարձր ցուցանիշները պայմանավորված էին 2015-ի նոյեմբերի 15-ին իրագործված ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի կառավարության միջոցառումներով: