2017-ին դրական փոփոխություններ կլինեն տնտեսական կյանքում: Այս մասին NEWS.amի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն` անդրադառնալով տնտեսական կյանքում 2017 թվականի ակնկալիքներին:

«Կարծում եմ` դրական փոփոխություն կլինի մեր երկրում, բայց բոլորս պիտի վարչապետին օգնենք: Էնպես չի, որ ինքն իրեն ասեց եւ արեց: Յուրաքանչյուրս մեր տեղը պետք է լավ աշխատենք: Իր հետ հանդիպումների ժամանակ, ի  տարբերություն շատ շատերի, ինքը հորդորեց` գործարարները անկեղծ լինեն իր հետ եւ թերությունները բարձրացնեն»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ հանդիպման ժամանակ կոնկրետ ինքը Կարեն Կարապետյանին դժգոհել է ստուգող մարմինների աշխատանքից եւ մենաշնորներից եւ համոզված է, որ քայլեր կլինեն:

«2017 թվականի վերջին Դուք ինձ կհարցնեք` ինչ քայլեր է կատարել վարչապետը  երկիրն այս վիճակից հանելու համար, ես համոզված եմ` արդեն փաստերով կասեմ` ինչ է եղել»: