2017–ի վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 6.34 մլրդ դոլար կամ ՀՆԱ 56.8 տոկոսը։ Այս մասին դեկտեմբերի 23-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Ֆիննախի ղեկավարի խոսքով՝ 2016-ի արդյունքներով պետական պարտքի ծավալը սպասվում է 5 մլրդ 905 մլն դրամի կամ ՀՆԱ 55.5 տոկոսի չափով։ 2017 թվականին արտաքին պարտքը սպասվում է 5 մլրդ 178 մլն կամ ՀՆԱ 46.4 տոկոսի չափով, որից 566 մլն–ը՝ ԿԲ պարտքն է, ներքին պարտքը կկազմի 1 մլրդ 160 մլն կամ ՀՆԱ 10.4 տոկոս։

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Ինչ վերաբերում է Կառավարության պարտքին, ապա պետական պարտքի ընդհանուր կառույցում այն 2017-ի վերջին կկազմի 2տրլն  780 մլրդ դրամ մլն դոլար կամ ՀՆԱ 51.7 տոկոս։ 2016-ի արդյունքներով այն ակնկալվում է 5 մլրդ 395 մլն–ի կամ ՀՆԱ 50.7 տոկոսի չափով։

2017-ին Կառավարության արտաքին պարտքը կկազմի 2 տրլն 221 մլրդ դրամ, իսկ ներքինը՝ 559 մլրդ դրամ։

Պարտքի կառույցում արտաքին վարկերը կկազմեն 62.6 տոկոս, գանձապետական պարտատոմսերը՝ 19.9 տոկոս, արտաքին եվրապարտատոմսերը՝ 17.3 տոկոս, ներքին երաշխիքները՝ 0.1 տոկոս։