Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ճիշտ քաղաքականություն է վարվում, սակայն բիզնեսի ակնկալիքները դեռեւս չեն արդարացվել: Այս մասին դեկտեբերի 23-ին՝ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար Լեոնիդ Կալաշնիկովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Արտակ Զաքարյանը: 
Նրա խոսքով՝ խոսքն արհեստական խոչընդոտների մասին չէ: «ԵՏՄ շուկա մտնելու հարցում դեռեւս կան չկարգավորված խնդիրներ, որոնք առաջընթացին խոչընդոտում են: Հասկանալի է, որ ԵՏՄ անդամ երկրներն իրենց օրենսդրությունն ունեն: Այս ամբողջ համակարգը համաձայնեցման քաղաքականության կարիք ունի, որը բխում է տնտեսական գործընթացներից»,- նշեց Զաքարյանը՝ հավելելով, որ ԵՏՄ-ը բոլոր անդամ երկրներին, մասնավորապես Հայաստանին վիթխարի հնարավորություններ է տրամադրում՝ տնտեսական պոտենցիալն իրականացնելու եւ երկրի տնտեսական ակտիվությունն ապահովելու համար: