Կառավարությունը հեռավոր գյուղերում եւ ոչ մեծ քաղաքներում տրանսպորտը կակտիվացնի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Հիմա հանրապետությունում 235 բնակավայր ամենօրյա ուղեւորատար տրանսպորտ չունի: Դրանք փոքրաթիվ բնակչությամբ գյուղերն են, որտեղ օրական 2-3 ուղեւոր է լինում: Այդ պատճառով ոչ մի մասնավոր փոխադրող չի ձգտում այնտեղ գնալ:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Խնդիրը լուծելու առաջին ճանապարհը գյուղապետարանների խոշորացումն է: Եթե մեկ գյուղի փոխարեն այնտեղ մի քանիսը լինի, հեշտ կլինի ներսում տրանսպորտային փոխադրումները կազմակերպելը կամ կենտրոնից մերձակա գյուղեր (եթե ոչ սեփական ուժերով, ապա անհրաժեշտ ֆինանսական աջակցությամբ): Այսպես՝ խոշորացված համայնքներից մեկում (Թումանյան) արդեն փող է առանձնացվել 2 միկրոավտոբուս ձեռք բերելու եւ 7 կանգառների կառուցման համար: Դրա համար անհրաժեշտ 36,5 մլն դրամը (մոտ 75 հազար դոլար) USAID-ն է հատկացրել:
Դրանից զատ, եթե ինչ-որ փոխադրող խոշոր եւ շահութաբեր երթուղու (օրինակ՝ Երեւան-Գյումրի) մրցույթում հաղթի, ապա որպես ծանրաբեռնվածություն նրան կտրվի մեկ կամ մի քանի պակաս շահավետ, բայց բնակչությանն անհրաժեշտ (օրինակ՝ Գյումրիից մարզեր) երթուղի:





























