Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, որ Վրաստանը կառավարությունը մտադիր է «Նավթի եւ գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի 25 տոկոսը տեղաբաշխի ֆոնդային բորսայում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Վրաստանի «Նավթի եւ գազի կորպորացիա»-ի բաժնետոմսերի վաճառքից բխող ռիսկերը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար» թեմայով քննարկման ժամանակ նշել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով, Վրաստանն իր տնտեսության բարդագույն ժամանակներից մեկն է հաղթահարում. «Ազգային արժույթը արժեզրկվում է: Խորհրդարանի ընտրություններից հետո վարչապետը հայտարարեց, որ կառավարությունը մտադիր է վաճառքի հանել «Նավթի եւ գազի կորպորացիա»-ի 25 տոկոս բաժնետոմսերը: Այդ բաժնետոմսերը 100 տոկոսով պատկանում են կառավարությանը եւ դրանք ֆոնդային բորսայում տեղաբաշխելով (Լոնդոնի կամ Շանհայի բորսաներում) պետությունը գումարներ կարող է ձեռք բերել համակարգը արդիականացնելու համար:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Այդ ընկերությունը զբաղվում է ոչ միայն գազի ու նավթի տեղափոխմամբ Վրաստանի տարածքում, նաեւ արտահանմամբ»:
Փորձագետը նշել է, որ Վրաստանի կառավարությունըայդ բաժնետոմսերի տեղաբաշխումից կարող է ստանալ 75-80 մլն դոլար. «Դա հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել: Հայաստանի մասով ասեմ, որ մայրուղային գազատարը, որի երկարությունը 221 կմ է, գտնվում է շատ վատ վիճակում: Այդ ներդրումները կարող են ուղղվել նաեւ գազատարի արդիականացմանը»:





























