Սեւ ծովում՝ ՌԴ ՊՆ Տու–154 օդանավի կործանման վայրում, հայտնաբերել են եւս 3 զոհի մարմին, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով որոնողական աշխատանքների շտաբում իր աղբյուրները։

«09։00–ից 16։00–ն որոնողական գործողությունների ժամանակ հայտնաբերել են 3 զոհի եւ զոհերի մարմինների 20 մասունքներ»,– ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ ավիավթարից հետո հայտնաբերվել է 18 զոհի դի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փրկարարները հայտնաբերել են Տու–154-ի երկրորդ սեւ արկղը։