Ոչ ոք չի կարող Ռուսաստանի համար այնպիսի խնդիրներ ստեղծել, որոնք նա չկարողանա հաղթահարել, Կրեմլում տարեմուտյան ավանդական ընդունելությանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ասել է, որ Ռուսաստանի հաջողությունները ընդունելության ներկա ղեկավարների, նրանց ենթակաների ծառայության արդյունքն է: «Եվ իհարկե, ամբողջ ժողովրդի արդյունքն է»,- ընդգծել է Պուտինը:
Նա հայտնել է, որ Տու-154 օդանավի կործանումից հետո փոխել է Կրեմլում տարեմուտյան ավանդական ընդունելության ձեւաչափը, որպեսզի այն աշխատանքային բնույթ կրի:
Պուտինն ասել է, որ Անվտանգության խորհրդում քննարկել է, թե «այս տարի ինչ են արել եւ ինչ պետք է անեն մյուս տարի»: Նա պարզաբանել է, որ դրա հետ կապված իր ելույթի ձեւաչափը կփոխի: Դրանից զատ, նա նշել է, որ նավթի գինը Ռուսաստանի տնտեսության համար կարեւոր բաղկացուցիչ է: «2015-ին այն 40 դոլար էր, եղավ 51, իսկ այժմ 40 դոլար է, իսկ այս տարի արդյունքն ավելի լավն է, քան 2015-ին»,- ընդգծել է նախագահը:





























