Ադրբեջանական կողմի հիվանդագին ձգտումներին պետք համարժեք պատասխաններ տրվեն: Այս մասին դեկտեմբերի 29-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ-ի դիվերսիային՝ պատգամավորն ընդգծեց. «Փաստը մնում է փաստ, որ մեր սիրելի հարեւանները լկտիացել են: Պատճառը նրանց հիվանդագին մոտեցումներն ու ձգտումներն են, որոնց պետք է համարժեք պատասխաններ տրվեն»:

Ի պատասխան Հայաստանի նկատմամբ Բաքվի կողմից ագրեսիայի յուրաքանչյուր այդպիսի փաստի դեպքում ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշման վերաբերյալ հարցին, Մինասյանը նշեց. «Մեր խնդիրները պետք է սեփական ուժերով լուծենք, մնացածը քաղաքականություն եւ դիվանագիտություն է: Յուրաքանչյուր երկիր իր շահերն ունի»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ-ի դեկտեմբերի 29-ի առավոտյան նախաձեռնած դիվերսիայի հետեւանքով զոհվել է Հայաստանի Զու-ի երեք զինծառայող: