Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հասցեագրված ամանորյա ուղերձում հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն կապերի ամրապնդման արդյունավետ աշխատանքները, կփոխգործակցեն միջազգային օրակարգի հարցերով, ասվում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Պուտինը գոհ է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում բարդ ժամանակներից հետո հաջողվել է սկսել աստիճանական կարգավորման գործընթացը՝ վերականգնել քաղաքական, տնտեսական, հումանիտար, գիտատեխնիկական ու այլ ոլորտներում համագործակցության ամբողջ համալիրը։

Բացի դրանից Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ հիմք ընդունելով ձեռքբերված արդյունքները, երկրները կշարունակեն երկկողմանի կապերի ընդլայման արդյունավետ համատեղ աշխատանքները, ակտիվ կփոխգործակցեն տարածաշրջանային ու միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման հարցում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների , Եվրասիական մայրցամաքում անվտանգության ու կայունության ապահովման հունով։