Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 03.07-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սեւան–Երեւան հատվածի 3-րդ կմ-ին «Nissan XTerra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 20 մ) եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan XTerra» մակնիշի 34 PV 577 համարանիշով (վարորդ՝ Ռ. Գ.) ավտոմեքենան։





























