Ռոմանովների տոհմի ավագ ներկայացուցիչ իշխան Դիմիտրի Ռոմանովիչը 91 տարեկանում մահացել է Դանիայում:
Նրա կնոջ՝ իշխանուհի Թեոդորա Ալեքսեեւայի խոսքով՝ ընտանիքի հայրը շտապ կարգով հոսպիտալացվել էր անցյալ շաբաթ: «Դիմիտրի Ռոմանովիչը դեկտեմբերի 31-ի երեկոյան հոսպիտալում մահացել է»,- մեջբերում է իշխանուհուն ՏԱՍ-ը:
Կայսերական տան իշխան Դիմիտրի Ռոմանովիչը ծնվել է 1926 թվականի մայիսի 17-ին Անտիբում, ուր արտագաղթել էին նրա ծնողները: Պատմաբան եւ գրող Ռոմանովիչը Նիկոլայ 1-ին կայսեր ուղիղ գծով ժառանգների ծոռներից է:





























