Լոնդոնի կենտրոնական փողոցներում հունվարի 1-ին մի քանի հարյուր հազար մարդ է հավաքվել ավանդական ամանորյա դիմահանդեսային երթը դիտելու: Երթին մասնակցել է փողային նվագախմբի եւ համույթների մոտ 10 հազար երաժիշտ,  պարողներ, կրկեսի արտիստներ եւ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՊՀ երկրների հին մեքենաների կոլեկցիոներներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Շքերթը մեկնարկել է Բուկինգեմյան պալատից ոչ հեռու գտնվող թագավորական Գրին պարկից եւ ավարտվել Թեմզայի ափին բրիտանական խորհրդարանի շենքի մոտ:

Միջոցառման կազմակերպման համար Բրիտանիայի ոստիկանությունն աննախադեպ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել: Շքերթը հսկում էին մեծաքիվ հակաահաբեկչական ստորաբաժանումների հրազենով զինված իրավապահներ եւ անգամ քաղաքացիական հագուստով ոստիկաններ: