Ծագումով Հյուսիսային Աֆրիկայից փախստականների մեծաթիվ խմբերը նպատակադրվել էին տարեմուտի գիշերը հավաքվել Քյոլնի տաճարի մոտ, որտեղ մեկ տարի առաջ զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել: Նրանք իրենց գործողությունները համակարգել են համացանցում, DW-ի փոխանցմամբ՝ Focus Online-ին ասել է Գերմանիայի դաշնային ոստիկանության վարչության պետ Վոլֆգանգ Վուրմը, որը պատասխանատու է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի անվտանգության համար:
Նրա խոսքով՝ Քյոլնի տաճարին կից երկաթուղային կայարանում հավաքը նախատեսված էր ուշ երեկոյան: Դրանով է պայմանավորված այն, որ ոստիկանության աշխատակիցները մոտ 650 մարդու փաստաթղթեր են ստուգել՝ հիմնականում հյուսաֆրիկյան ծագմամբ, արդյունքում 92 մարդ ձերբակալվել է:
Դրանից զատ, Ռեյնի հակառակ ափին՝ Քյոլն-Դոյց կայարանում գնացքից 300 մարդ է իջեցվել, որոնք եւս Հյուսիսային Աֆրիկայից են սերում:





























