Ֆլորիդայում պիտբուլը հարձակվել է տերերի վրա եւ նրանց կծոտել: Scarface (Սպիով դեմք) անունով շան ագրեսիայի պատճառը նրան սվիտեր հագցնելու տիրուհու՝ 52-ամյա Բրենդա Գուերոյի փորձն էր: Այս մասին հայտնում է Fow News-ը: 

Գաղափարը շանն այնքան դուր չի եկել, որ նա կառչել է Բրենդայից, որին օգնության է հասել ամուսինը՝ Իսմայելը: Սակայն Scarface-ը հարձակվել է նաեւ նրա վրա: Այնուհետեւ պայքարին միացել է 22-ամյա Էնթոնի Հարիսը, որը շանը հարվածել է դանակով: Դրանից հետո նրանք թաքնվել են տանը եւ կենդանիներով զբաղվող ծառայությանը դիմել: Մասնագետները կենդանուն  հանգստացրել են կրակոցով: Ամուսիններին հիվանդանոց են տեղափոխել: Էնթոնին ծանր վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: