Արթիկում երեկ՝ հունվարի 4-ին, ուշ երեկոյան վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ  «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արթիկի Ս.Դավթի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Նախապատրաստվում են նյութեր: