Հնարավոր է՝ Եվրախորհրդարանի նոր ղեկավար դառնա Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնի Անտոնիո Տայանին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԵԽ-ում աղբյուրը:
Իրատեսական մյուս հավակնորդներն են Եվրոպական սոցիալիստների եւ դեմոկրատների խմբակցությունից Ջանի Պիտելան եւ Բելգիայի նախկին վարչապետ Նի Վերհովստադը, որը ղեկավարում է Եվրոպական լիբերալ դեմոկրատների խորհրդարանական խմբակցությունը:
Նոյեմբերին Մարտին Շուլցը հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռանալու եւ Գերմանիայի 2017-ի ընտրություններում Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը գլխավորելու որոշման մասին: Վեհաժողովի նոր ղեկավարի ընտրությունները նախատեսված են հունվարի 17-ին, նա կընտրվի գաղտնի քվեարկությամբ:
Անտոնիո Տայանին ներկայումս ազդեցությամբ եւ թվաքանակով ԵԽ-ի խոշորագույն Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահն է, իսկ մինչ այդ Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալն էր: Եվրախորհրդարանի 751 մանդատից 216-ը պատկանում է ԵԺԿ-ին, 189-ը՝ սոցիալիստներին, իսկ 69-ը՝ լիբերալ դեմոկրատներին:





























