Արգենտինայում գիտնականները գտել են 545 մլն տարեկան կենդանի օրգանիզմի քարացած մնացորդներ։
Գտածոն Բուենոս Այրեսից ոչ հեռու հայտնաբերել են բրազիլացի ու արգենտինացի երկրաբանները, երբ Սերո Նեգրոյում ուսումնասիրում էին լեռնային ապարները։
«Մենք գտել ենք մի օրգանիզմի հետքեր, որը որոշակի կառուցվածք ունի, սակայն դեռ չենք կարող ճշգրիտ ասել, դա կենդանական, թե բուսական օրգանիզմ է, քանի որ այդ դարաշրջանում կենդանի օրգանիզմների նկարագրություն չկա»,- նշել է երկրաբան Մարիա Արորույը։
Նմանատիպ գտածոներ շատ հազվադեպ են պատահում ու նախկինում հայտնաբերվել են միայն Կանադայի, Ռուսաստանի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի ու Նամիբիայի տարածքում։ Ընդ որում Արգենտինայում հայտնաբերված մնացորդները տարիքով ավելի մեծ են։





























