Գիտնականներին հաջողվել է 9500 տարեկան մարդու դեմք վերականգնել: Նոր թվային տեխնոլոգիաների եւ 3D մոդելավորման շնորհիվ մասնագետները կարողացել են գանգի միջոցով վերականգնել մարդու դեմքը: Այն գտնվում էր Բրիտանական թանգարանում:
Նոր տեխնոլոգիաներն օգնել են պարզել, որ գանգը պատկանել է շուրջ 40 տարեկան տղամարդու, ավելին, գիտնականները հայտնաբերել են, որ նրա քիթը կոտրված է եղել: Այս մասին հաղորդում է National Geographic-ը:
Նեոլիթի դարաշրջանի մարդու գանգը Բրիտանական թանգարանի հնագույն ցուցանմուշներից է: Այն 1953 թվականին Հորդանան գետի Արեւմտյան ափին հայտնաբերել է հնագետ Քեթլին Քենյոնը:





























