Կարմրասեւ մռութով կատվի ձագը սոցցանցերի աստղ է դարձել։

Յանա անունով փիսիկը ավելի քան 20 հազար բաժանորդ ունի Instagram–ում, որտեղ նրա տիրուհին պարբերաբար հրապարակում է իր սիրելի փիսիկի նոր լուսանկարները, հայտնում է The Telegraph–ը։

Յանան սոցցանցերում պոպուլյար է դարձել անցած տարի, իր նոր տիրուհու՝ Ելիզավետայի շնորհիվ, որը Բելառուսից է։