Աշխարհի ամենամեծ սառցաբեկորներից մեկը կարող է պոկվել Անտարկտիդայից արդեն այս տարի։

Գիտնականների խոսքով 20 կիլոմետրի հասնող հսկայական սառցաբեկորը կարող է դառնալ աշխարհի 10 ամենամեծ սառցաբեկորներից մեկը, հայտնում է BBC–ն։

Սուոնսիի հետազոտողների խոսքով, հսկայական սառցակտորի պոկվելու հետեւանքով Larsen C շելֆը խոցելի կդառնա ու կարող է հետագայում հեշտությամբ տրոհվել։

Շելֆում ճեղքն առաջացել է տասնյակ տարիների ընթացքում, բայց անցած դեկտեմբերին ճեղքի առաջացման արագությունը կտրուկ աճել է։ Ընդ որում ըստ հետազոտողների դա ոչ թե կլիմայական, այլ աշխարհագրական երեւույթ է։