Թուրքիայի իշխանությունները անցած տարվա հուլիսի 15-ին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձից հետո եւս 6 հազար մարդու են աշխատանքից հեռացրել, հայտնում է Reuters–ը։ Աշխատանքից հեռացվել են պետծառայողներ, զինվորականներ, ոստիկաններ ու կրթական համակարգի աշխատողներ։

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում զինվորականները պետական հեղաշրջման փորձ էին կատարել, որը տապալվել էր: Դրա հետեւանքով զոհվել էր 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր: Ապստամբության կազմակերպման մեղադրանքով Թուրքիայում ձերբակալել է մի քանի հազար մարդ, այդ թվում ավելի քան վեց հազար զինվորական, ոստիկան, դատավոր ու դատախազ։