Հռոմում 41-ամյա տղամարդը հարձակվել է երկու հոգեւորականների վրա: Իտալական Ansa-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 7-ին, Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում:

Հարձակման պահին տաճարում բազմաթիվ հավատացյալներ են եղել: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հետաքննության վարկածով՝ հարձակվողը կարող է հոգեկան խնդիրներ ունենալ: Հանցագործը հոգեւորականների վրա հարձակվել է կոտրված շշով՝ վիրավորելով նրանց դեմքը: Եկեղեցու սպասավորներին հիվանդանոց են տեղափոխել: