Արմավիր քաղաքում օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։  NEWS.am-ին հայտնի է դարձել,  քաղաքի դեղատներից մեկում մի տղամարդ  վատացել է ու հանկարծամահ եղել։

Դեպքը տեղի է ունեցել  հունվարի 7-ի կեսօրին, Չարենցի փողոցում։ Մահացածը 60 տարեկան էր։ Այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնել են, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Կատարվում է քննություն։