Հայաստանի Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ընտրական օրենսդրության համաձայն, պետք ընդգրկված լինեն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում:

Ըստ այդմ, նշվել է, որ ԱԺ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին:

2011 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝ եզդի 35.308, ռուս 11.911, ասորի 2.769, քուրդ 2.162։

Ընտրական օրենսգրքի 83-րդ հոդվածում նշվում է, որ քաղաքական ուժերի կամ նախընտրական դաշինքների համապետական ընտրական ցուցակներում պետք է ընդգրկվեն Հայաստանում ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով՝ ՀՀ-ում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող ազգային առաջին 4 փոքրամասնությունների ներկայացուցիչներ: