Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ոստիկանությունը բանդայի 59 անդամների է ձերբակալել, որոնք մասնակցել են թմրանյութերի վաճառքի եւ խաղային ընդհատակյա հաստատությունների ստեղծմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական RTHK ռադիոկայանը երեքշաբթի հայտնել է, որ իրավապահների գործողության շրջանակում ձերբակալվել են 43 տղամարդ եւ 16 կին: Նրանց կասկածում են նաեւ ապօրինի զենք պահելու մեջ:

Հոնկոնգի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ բանդայի գործով հետաքննությունը կշարունակվի, եւ նոր կալանավորումներ կլինեն: Գործողության ընթացքում իրավապահները 3,6 կգ կոկաին եւ 5,4 կգ կետամին են առգրավել: