ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքի բնակչուհին ծննդաբերելիս հագել է «Աստղային պատերազմներ» կինոսագայի հերոս Չուբաքայի դիմակը: Հիվանանդանոցում նկարահանված հոլովակը հունվարի 2-ին կինը հրապարակել է Facebook-ի իր էջում: Հոլովակը մեկ շաբաթում ավելի քան 90 հազար դիտում է ունեցել, հայտնում է Lenta-ն: 

«Այն, որ մայր եմ դառնալու, չի նշանակում, թե պետք է նաեւ մեծ դառնամ»,-  հոլովակն այսպես է մակագրել Քեթի Սթիքեր Քերթիսը: