Երեւանյան ակումբներից մեկում օրերս  ծեծկռտուք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մալաթիայում գտնվող գիշերային ակումբներից մեկում հունվարի 8-ին վիճաբանություն է սկսվել պարուհու եւ հաճախորդներից մեկի միջեւ, որի ժամանակ հաճախորդը շշերով ու ոտքերով հարվածել է պարուհուն՝ պատճառելով մարմնական լուրջ վնասվածքներ։

Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշված դեպքով քննություն է կատարվում։