Մեծ Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գալուց հետո կարող է կորցնել Եվրոպայում ՆԱՏՕ–ի առանցքային դիրքը, դաշինքում նրա տեղը կարող է զբաղեցնել Ֆրանսիան, գրում է The Times–ը։
Եվրոպայում ՆԱՏՕ–ի Միավորված զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալի պաշտոնն ավանդաբար ամրակցված էր Մեծ Բրիտանիային։ Այս պահին այդ պաշտոնում է բրիտանացի գեներալ Ադրիան Բրեդշոն։ Սակայն Brexit–ի հետեւանքով այդ պաշտոնում կարող է նշանակվել Ֆրանսիայի ներկայացուցիչը, որը, թվում է, շահել է թագավորության՝ ԵՄ–ից դուրս գալուց, ենթադրում է թերթը։
ՆԱՏՕ–ի դիրքերն ամրապնդելու նպատակով Փարիզն անցյալ տարվա աշնանից ոչ պաշտոնական պատվիրակություն էր ուղարկել Վաշինգթոն։
Մեկնաբանելով այս հրապարակումը՝ Բրիտանիայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թագավորությունը կշարունակի առաջատար դեր խաղալ Եվրոպայում անվտանգության ապահովման հարցում։ «Դա ներառում է նաեւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին Եվրոպայում ՆԱՏՕ–ի Միավորված զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալի պաշտոնում նշանակելը»,– ասել է նա։





























