Հազարավոր մեքսիկացիներ մայրաքաղաքում բողոքի հերթական ակցիա են անցկացնում վառելիքի գների բարձրացման դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Մարդիկ դժգոհ են բենզինի եւ դիզվառելիքի թանկացումից: Հունվարի 1-ից կառավարությունը դրանց գինը բարձրացրել է համապատասխանաբար՝ 20 եւ 16,5 տոկոսով: Վառելիքի թանկացումը տեղի է ունեցել դոլարի նկատմամբ ազգային արժույթի արժեզրկման ֆոնին:

Բողոքի հերթական ակցիան սկսվել է, երբ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն հանդիպել է  արհմիությունների առաջնորդների եւ ձեռնարկատերերի հետ՝ քննարկելու համար բարեփոխման հետեւանքը մեղմելու հարցը:

Ցուցարարները նախագհին կոչ են արել հրաժարական տալ: Նախկինում նախագահը հանդարտության կոչ է արել՝ հայտարարելով, որ վառելիքի թանկացումն անհրաժեշտ է նավթի գների աճի պատճառով:

Երկու օր առաջ ցույցի ընթացքում առնվազն 6 մարդ է զոհվել, ավելի քան 1,5 հազար մարդ ձերբակալվել է:

Ցույցերի ընթացքում կողոպտվել են հարյուրավեր առեւտրի կետեր, այդ թվում՝ ցանցային խոշոր խանութնոր: