Մեքսիկացի ոստիկաններին, որոնք կոչված են բենզինի գների բարձրացման դեմ ցույցերի ընթացքում կարգը պահպանելուն, բռնացրել են կողոպուտ կատարելիս: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Հոլովակում երեւում է, թե համազգեստով մարդիկ ինչպես են սուպերմարկետներից մեկից դուրս բերում մթերքով լցված սայլակները եւ մթերքը տեղավորում ծառայողական մեքենաների բեռնախցերի մեջ:

Մեկ այլ հոլովակում ոստիկաններին նկարահանել են խանութից կենցաղային տեխնիկայի տուփերը հանելու պահին: Իրենց ավարը նրանք դնում են ավտոբուսի մեջ: Այդ ընթացքում մի քանի այլ աշխատակիցներ հեռացնում են վրդովված անցորդներին: Մեքսիկայի դատախազությունն արդեն մի քանի քրեական գործեր է հարուցել այս փաստերով: